Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել ՏԻՄ ընտրություններին
Վրաստանի ութ քաղաքական կուսակցություններ հրաժարվում են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, այդ պատճառով Էլենե Խոշտարիան և Գեդևան Փոփխաձեն դադարեցրել են իրենց հացադուլը, հաղորդում է Georgia Online-ը։
Ընդդիմադիր ութ կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրել է «Դրոա»-ի առաջնորդ Էլենե Խոշտարիան խորհրդարանի առջև։
«Մենք՝ Վրաստանի արևմտամետ քաղաքական կուսակցություններն ու խմբերը, որոնց նպատակն է լիովին քանդել ռուսական Իվանիշվիլիի ռեժիմը, պաշտպանել Վրաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, հաստատել եվրոպական տիպի ժողովրդավարական կառավարում, ստեղծել անվտանգ միջավայր և հնարավորություններ մեր քաղաքացիների համար արժանապատիվ կյանքի համար, ինչպես նաև մեր երկրի անդամակցությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին, համատեղ հայտարարում ենք.