կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Սիրիայում հրադադարի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ Շարաան համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Թոմ Բարաքը։
 
«Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ Շարաան պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջնորդությամբ համաձայնել են հրադադար հաստատել, որին աջակցում են Թուրքիան, Հորդանանը և նրա հարևանները։ Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին և սուննիներին վայր դնել զենքը և այլ փոքրամասնությունների հետ միասին ստեղծել նոր և միասնական սիրիական ինքնություն հարևանների հետ խաղաղության և բարգավաճման պայմաններում», – գրել է դեսպանը X սոցցանցում:

  • Կիսվել: