երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սիրիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով շենքեր են փլուզվել, կան տուժածներ

Սիրիայում այսօրվա երկրաշարժի հետևանքով շենքեր են փլուզվել, կան տուժածներ

Սիրիայի երկու քաղաքներում նոր երկրաշարժի պատճառով շենքեր են փլուզվել, կան տուժածներ, հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Մասնավորապես նշվում է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ եւ Հարիմ քաղաքներում նոր երկրաշարժից շենքերի փլուզման հետեւանքով կան տուժածներ:

Ավելի վաղ եվրոպացի սեյսմոլոգները հայտնել էին, որ երկուշաբթի երեկոյան Սիրիայի եւ Թուրքիայի սահմանին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

CNN Turk-ը հայտնել է Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած զգալի երկրաշարժի մասին, ըստ թղթակցի՝ ավերածություններ կան։ Դամասկոսում եւ Բեյրութում ականատեսները ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են, որ այս քաղաքներում ցնցումները զգացվել են նույնքան ուժգին, որքան փետրվարի 6-ի երկրաշարժի ժամանակ։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,7 և 7,6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը, որոնց հաջորդել են բազմաթիվ հետցնցումներ, մեծ ավերածությունների և մարդկային զոհերի պատճառ են դարձել Թուրքիայում և Սիրիայում: Երկու երկրներում զոհերի թիվը գերազանցել է 40 հազարը:

 

 

  • Կիսվել: