Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրութունները
Սիրիայում ավարտվել են խորհրդարանական ընտրութունները, հայտնում են միջազգային լրատվամիջոցները։
Նշվում է, որ սրանք նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի պաշտոնանկությունից հետո առաջին ընտրություններն էին։
Ինչպես հաղորդվում է՝ հաստատվել է 1570 անձի թեկնածությունը` երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովի կողմից։ Թեկնածուների 14 տոկոսը կին է։
Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից, երկու երրորդը՝ տարածաշրջանային մարմինների կողմից, որոնց անդամները նշանակում է կրկին Սիրիայի նախագահը։ Խորհրդարանը կաշխատի 1 տարի 6 ամիս, սակայն ժամկետը կարող է երկարաձգվել։


