ուրբաթ, հուլիս 3
3 / 7 / 2026
Սիրիայում ԱՄՆ ռազմաբազա է խոցվել

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազա է խոցվել

Սիրիական Դեր Զորում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարվածի, տեղեկացնում է Al-Mayadeen-ը:

Նշվում է, որ ամերիկացի զինվորականների շրջանում կան վիրավորներ: 

՛՛Հրթիռներն արձակվել են Դեր Զորում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ: Ամերիկացի մի քանի զինվորականներ են վիրավորվել՛՛,- ասված է հեռուստաընկերության հաղորդագրության մեջ:

Նշենք, որ ԱՄՆ զինված ուժերն արաբաքրդական զինված խմբավորումների հետ վերահսկում են Սիրիայի հյուսիսն ու հյուսիս-արևելքը, որտեղ Սիրիայի գազի ու նավթի խոշոր տեղանքներն են:

  • Կիսվել: