ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

Սիրիայում ամերիկյան բազան ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման

Սիրիայի արևելքում գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազան հարձակման է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից, հայտնում է իրանական ISNA գործակալությունը։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, փոխանցում է  ТАСС-ը։

Ավելի վաղ հաղորդվել էր սիրիական Հասաքա նահանգում ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։

Հիշեցնենք, որ Al Mayadeen-ը հայտնել էր, որ սիրիական տարածքում գտնվող Կոնիկո գազային հանքավայրի մոտ ամերիկյան բազան հրթիռակոծվել է, իսկ պատասխանատվությունը ստանձնել է Իրաքի իսլամական դիմադրությունը։

  • Կիսվել: