հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սիրիայի նախագահը Պուտինի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել հատուկ ռազմական գործողությանը

Սիրիայի նախագահը Պուտինի հետ հանդիպմանն աջակցություն է հայտնել հատուկ ռազմական գործողությանը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ աջակցություն է հայտնել Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությանը, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Կրեմլում Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Ասադը, մասնավորապես, նշել է. ՛՛Այժմ ես ուզում եմ օգտվել պահից, քանի որ սա իմ առաջին այցն է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո, եւ կրկնել սիրիական դիրքորոշումը՝ հաջակցություն այս հատուկ գործողության՝ ընդդեմ նեոնացիստների եւ հին նացիստների։ Ես ասում եմ, որ դրանք հին ու նոր նացիստներ են, քանի որ Արեւմուտքը, ինչպես ընդունել է հին նացիստներին իր հողում, այժմ էլ աջակցում է նրանց մեր ժամանակներում՛՛:

Նա նաեւ հավելել է, որ իր երկրի դիրքորոշումը կապված է ոչ միայն Սիրիայի ու Ռուսաստանի բարեկամության հետ։ ՛՛Մեր դիրքորոշումը չի բխում միայն մեր միջեւ գոյություն ունեցող բարեկամությունից եւ նվիրվածությունից, մեր դիրքորոշումը ելնում է նրանից, որ աշխարհն իսկապես կայունացման կարիք ունի, այլապես այն կմոտենա մեծ փլուզմանը՛՛,-նշել է Ասադը:

Սիրիայի նախագահի խոսքով՝ թեեւ Ռուսաստանն այժմ հատուկ գործողություն է իրականացնում, նրա աջակցությունը Սիրիային չի փոխվել։

 

  • Կիսվել: