Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ու Ասադը քննարկել են հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Նորա Արիսյանը հանդիպում է ունեցել նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ: Այս մասին պատգամավորը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է հայերի համար հատուկ դպրոցի հովանավորման հարցը:
Պատգամավորը, մասնավորապես, գրել է. «Նախագահ Բաշար Ասադի և առաջին տիկին Ասմա Ասադի հետ հանդիպման նպատակը հայերի համար հատուկ դպրոցի ֆինանսավորման և պահպանման հարցի քննարկումն էր, որը մեծ պատասխանատվություն է մեզ համար՝ Սիրիայի կրթական գործընթացը զարգացնելու առումով»: