հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Սիրիայի հարավում իսրայելական նոր հարձակման հետևանքով 13 զոհ կա

Սիրիայի հարավում իսրայելական նոր հարձակման հետևանքով 13 զոհ կա

Սիրիական պետական ԶԼՄ-ները հայտնել են ուրբաթ օրը Սիրիայի հարավում իսրայելական նոր հարձակման մասին, որի հետևանքով զոհվել է 13 մարդ:

Դամասկոսը մեղադրել է Իսրայելին «հանցավոր հարձակման» մեջ, Թել Ավիվն էլ, իր հերթին, պնդել է, թե իր զորքերն այդ տարածքում գնդակոծվել են զինյալների ձերբակալման գործողության ժամանակ:

Իսրայելցի զինվորականները հայտնել են, որ «գրոհայինների կողմից Բեյթ Ջին գյուղի գնդակոծության հետևանքով» վիրավորվել է վեց զինվոր:

  • Կիսվել: