ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում է գործողություններն ԻՊ-ի զինյալների դեմ

«Սիրիայի դեմոկրատական ուժերը» դադարեցնում է գործողություններն ԻՊ-ի զինյալների դեմ

Սիրիայի հյուսիս-արևելքում գործող ՛՛Սիրիայի դեմոկրատական ուժեր՛՛ քրդական դաշինքը հայտարարել է, որ դադարեցնում է գործողություններն ՛՛Իսլամական պետություն՛՛ ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Դաշինքից պարզաբանել են, որ ՛՛զբաղված են թուրքական հարձակումներն հետ մղելով՛՛, և եթե ՛՛Իսլամական պետությունը՛՛ գլուխ բարձրացնի, դրա պատասխանատվությունը կրելու են այն երկրները, որոնք չեն դատապարտում Սիրիայի դեմ Թուրքիայի գործողությունները։

Հաղորդվում է նաև, որ, այնուամենայնիվ, ՛՛Սիրիայի դեմոկրատական ուժերը՛՛ շարունակում է գործակցությունը տարածաշրջանում գտնվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ուժերի հետ։

  • Կիսվել: