ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Քրդական ուժերն Ալ-Հոլ ճամբարից դուրս են եկել և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ

Քրդական ուժերն Ալ-Հոլ ճամբարից դուրս են եկել և ուղևորվել դեպի Սիրիայի հյուսիս․ ՍԴՈւ

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» (ՍԴՈւ) շարժումն իր զորքերը դուրս է բերել Ալ-Հոլ ճամբարից և վերաբաշխվել Սիրիայի հյուսիսային քաղաքների շրջակայքում։ Այս մասին ասված է Շարժման տարածած պաշտոնական հայտարարության մեջ, տեղեկացնում է Rojava на русском տելեգրամյան ալիքը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Հաշվի առնելով ԻՊ (ԻԳԻԼ) ահաբեկչական կազմակերպության խնդրի նկատմամբ միջազգային անտարբերությունը և միջազգային հանրության անկարողությունը՝ այս լուրջ խնդրի լուծման համար պատասխանատվությունը ստանձնելու համար, մեր ուժերը ստիպված են եղել դուրս բերել իրենց զորքերը Ալ-Հոլ ճամբարից և վերատեղակայվել Սիրիայի հյուսիսային քաղաքների մերձակայքում, որոնք բախվում են աճող ռիսկերի ու սպառնալիքների»:

Հավելենք, որ Սիրիայի կառավարական ուժերը և տարբեր զինված խմբավորումներ ռազմական գործողություններ են սկսել երկրի քրդական բնակավայրերի դեմ։

 

  • Կիսվել: