չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Սիրիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնվել են

Սիրիայի դեմ պատժամիջոցներն ընդլայնվել են

Եվրամիությունն ընդլայնել է Սիրիայի իշխանությունների հանդեպ պատժամիջոցները: ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սև ցուցակում են հայտնվել ևս 8 մարդ և 2 ընկերություն:

Ինչպես նշվում է հայտարարության մեջ՝ այդ մարդկանց և ընկերությունների գործունեությունը եղել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի օգտին: Այդ մասնավոր ընկերություններն են Ալ-Կատարխին և Աշ-Շամը:

Սև ցուցակում կան 277 մարդ և 71 ընկերություն՝ կապված Սիրիայի հետ: Պատժամիջոցները ներառում են նավթի էմբարգո, ներդրումների սահմանափակումներ և Սիրիայի Կենտրոնական բանկի՝ ԵՄ-ում գտնվող ակտիվների սառեցում: 

  • Կիսվել: