երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի հարվածներին, որոնք 16 մարդու կյանք են խլել

Սիրիայի ԱԳՆ-ն արձագանքել է Իսրայելի հարվածներին, որոնք 16 մարդու կյանք են խլել

Սիրիան իրեն իրավունք է վերապահում միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար և միջազգային հանրությանը կոչ է անում դատապարտել Իսրայելի հարձակումը երկրի տարածքի վրա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սիրիայի արտգործնախարարությունը՝ մեկնաբանելով Իսրայելի զինված ուժերի հարվածները Սիրիայի Համայի նահանգում գտնվող օբյեկտներին։«Սիրիան վերահաստատում է իր տարածքային ինքնիշխանությունը պաշտպանելու և օկուպացված հողերն ազատագրելու իր անքակտելի իրավունքը՝ միջազգային իրավունքով երաշխավորված բոլոր օրինական միջոցներով», - Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունից հատված է մեջբերում SANA գործակալությունը։Սիրիայի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Իսրայելը Սիրիայի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումներով, ինչպես նաև Գազայի հատվածում պատերազմը շարունակելով՝ ցանկանում է ավելի սրել իրավիճակը տարածաշրջանում, ինչը կարող է «անկանխատեսելի և ծանր հետևանքներ ունենալ»։Դամասկոսը նաև կոչ է արել միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի հարձակումը։Սիրիան հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածների զոհերի թիվը հասել է 16-ի, վիրավորվել է 36 մարդ։Ավելի վաղ հաղորդվում էր 14 զոհի մասին։ 

  • Կիսվել: