երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու ՌԴ որոշումը

Սիրիան ողջունել է Դոնբասի հանրապետությունների անկախությունը ճանաչելու ՌԴ որոշումը

Դամասկոսն աջակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչման մասին։ Այս մասին հայտնել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միկդադը։

 

«Երեկ պարոն նախագահ Պուտինը հայտարարություն արեց, որն իսկապես պատմական անկյունաքար է, և դուք գիտեք, որ Սիրիայի Արաբական Հանրապետությունը լիովին աջակցում է հայտարարությանը»,-ասել է նա «Վալդայ» ակումբի մերձավորարևելյան համաժողովի ժամանակ։

Սիրիայի ԱԳ նախարարը հավելել է, որ երկրի ժողովուրդը համերաշխ է ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի հետ։

  • Կիսվել: