հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է Դամասկոսի հարավում գտնվող օբյեկտներին. Սիրիայի ՊՆ

Իսրայելը հարվածել է Դամասկոսի հարավում գտնվող օբյեկտներին. Սիրիայի ՊՆ

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Դամասկոսից հարավ գտնվող մի քանի օբյեկտների, հայտնել են գերատեսչությունից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր առավոտյան ժամը 04:20-ի սահմաններում իսրայելական հակառակորդն օդից ագրեսիա է իրականացրել օկուպացված Գոլանի բարձունքներից՝ հարձակվելով Դամասկոսից հարավ մի շարք օբյեկտների վրա», - ասվում է տեքստում։

Նշվում է, որ իսրայելական կողմի արձակած հրթիռների մի մասը խոցվել է սիրիական հակաօդային պաշտպանության միջոցների կողմից։ Գրոհն, ըստ գերատեսչության, նյութական վնաս է պատճառել։

ՏԱՍՍ-ը նաև նշում է, որ, ըստ իրանական Student News Network (SNN) հեռուստաալիքի, Դամասկոսի հարավային արվարձանի վրա իսրայելական օդուժի հարձակման հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) խորհրդականը: Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր շիաների զինված կազմավորման երկու մարտիկի մահվան մասին։

  • Կիսվել: