ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Սիրիան հայտարարել է Հորդանանի և ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրի մասին

Սիրիան հայտարարել է Հորդանանի և ԱՄՆ-ի հետ համատեղ ծրագրի մասին

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շաիբանին երեքշաբթի հայտարարել է Հորդանանի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ծրագրի մասին՝ հուլիսին դրուզներով բնակեցված Աս-Սուեյդա նահանգում «հանգիստը վերականգնելու» նպատակով: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրես-ը։

Նշվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ աշ-Շաիբանին, մասնավորապես, ասել է. «Սիրիայի կառավարությունը մշակել է գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ: Այն աջակցում է արդարադատությանը և կառուցում վստահություն»:

Նա հավելել է, որ ծրագիրը «արդարադատության առաջ կկանգնեցնի» քաղաքացիական անձանց վրա հարձակվածներին, «կփոխհատուցի զոհերին» և «կմեկնարկի ներքին հաշտեցման գործընթաց»։

Շաիբանին շեշտել է, որ ծրագիրը կուղեկցվի բռնության առնչությամբ Միացյալ ազգերի կազմակերպության հետաքննությամբ:

Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին, որը մասնակցել է միջոցառմանը ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ, հյատարարել է, որ «սիրիահորդանանաամերիկյան համատեղ մեխանիզմը» կապահովի ծրագրի իրականացումը։

Իր հերթին Բարաքը երեքշաբթի Սիրիայի կառավարության ձեռնարկած քայլերը «պատմական» է անվանել։ Նա նշել է, որ Վաշինգտոնը համագործակցում է հարևան երկրների հետ՝ «օգնության, փոխըմբռնման, աջակցության այդ թելերը նոր գոբելենի մեջ հյուսելու համար, և ես կարծում եմ, որ այս օրը կարևորագույն իրադարձություն է բոլորիս համար»։

Հիշեցնենք, որ նույն օրն ավելի վաղ Սիրիայի իշխանությունները հայտարարել էին Աս-Սուեյդա քաղաքում ներքին անվտանգության ղեկավարի նոր պաշտոնի ստեղծման մասին՝ դրուզ պաշտոնյայի նշանակելով այդ պաշտոնում:

  • Կիսվել: