կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սիրիական զորքերն ահաբեկիչների դեմ գործողություն են իրականացնում Դեյր էզ Զորի նահանգում

Սիրիական զորքերն ահաբեկիչների դեմ գործողություն են իրականացնում Դեյր էզ Զորի նահանգում

 Սիրիայի զինված ուժերի հրամանատարությունը հատուկ նշանակության ուժերի ջոկատներ է ուղարկել Դեյր էզ Զորի նահանգ՝ հակաահաբեկչական գործողություն իրականացնելու «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալների դեմ։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։

Հաղորդվում է, որ Al Hadath հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ բանակին օգնություն  են ցույց տալիս իրանամետ կազմավորումները՝ բաղկացած շիա աշխարհազորայիններից, որոնք ժամանել են Բու Քեմալի շրջանից։ Ահաբեկիչների հետապնդմանը մասնակցում են Սիրիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։

Գործողությունն իրականացվում է Բադիա էշ Շարքիա անապատում, որտեղ գործում են ԻՊ հրոսակախմբերը։

 

  • Կիսվել: