երեքշաբթի, հունվար 21
21 / 1 / 2025
Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը

Սիրիական ընդդիմությունը երաշխավորել է Դամասկոսում դիվանագիտական ​​առաքելությունների անվտանգությունը

Սիրիական զինված ընդդիմությունն անվտանգության երաշխիքներ է տվել Դամասկոսում օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչություններին, որոնք անցել են նրա վերահսկողության տակ, հայտնել են արաբական երկու երկրի դիվանագիտական ​​աղբյուրներ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ գործակալության զրուցակիցներից մեկը, մասնավորապես, ասել է. «Ընդդիմության ղեկավարությունը երաշխավորել է օտարերկրյա դիվանագիտական ​​ներկայացուցչությունների անվտանգությունը, ներկայումս դեսպանատները պահպանում են անձեռնմխելիության կարգավիճակը, սակայն իրավիճակը Սիրիայում արագորեն փոխվում է»:

  • Կիսվել: