կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը

Սիցիլիա կղզում ժայթքել է Էտնա հրաբուխը

Իտալական Սիցիլիա կղզում հերթական անգամ ժայթքել է Էտնա հրաբուխը։ Այս մասին կիրակի հայտնել է La Sicilia թերթը՝ հղում անելով Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտին։

 

Ինչպես հաղորդվում է, ժայթքումը տեղի է ունեցել հրաբխի հարավարևելյան խառնարանից։ Ժայթքման սյան բարձրությունը, ըստ մասնագետների գնահատականների, կազմել է ծովի մակարդակից 4,5 հազար մետր։

 

Պարբերականի փոխանցմամբ՝ Էտնայի ժայթքման ներկայիս փուլը չի ազդում սիցիլիական Կատանիա քաղաքի օդանավակայանի աշխատանքի վրա։

 

Էտնան Եվրոպայի ամենաբարձր գործող հրաբուխն է։ 2013 թվականին այն ներառվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ 2017 թվականի մարտին, հրաբխի հերթական ժայթքման ընթացքում, վիրավորվել էր 9 մարդ։ Էտնայի ժայթքման պատճառով հրաբխի շրջանում հաճախ կարիք է առաջանում փակել օդային տարածքը։

  • Կիսվել: