ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սի Ծինփինը Պուտինի հրավերով մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան

Սի Ծինփինը Պուտինի հրավերով մարտի 20-22-ը կայցելի Ռուսաստան

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի այցը Ռուսաստան տեղի կունենա մարտի 20-22-ը։ Դա նոր ազդակ կհաղորդի Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների զարգացմանը։ Այդ մասին հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ 
 

«Մարտի 20-22-ին Ռուսաստան Սի Ցզինպինի առաջիկա այցը կլինի բարեկամական և ավելի կամրացնի փոխվստահությունը և գործակցությունը Չինաստանի և Ռուսաստանի միջև։ Պեկինը կպահպանի օբյեկտիվ դիրքորոշում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ և կառուցողական դեր կխաղա բանակցությունների առաջխաղացման գործում», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: