շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շվեյցարիայի և Լատվիայի նախագահներն ու Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները ժամանել են Կիև

Շվեյցարիայի և Լատվիայի նախագահներն ու Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները ժամանել են Կիև

Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն հայտնել է, որ մեկնել է Կիև՝ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու և պարենային անվտանգության հարցերով գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Նրա խոսքով՝ օրակարգում է Ուկրաինային երկարաժամկետ աջակցության հնարավորությունը:

Լրատվամիջոցները գրում են, որ Կիևում են նաև Չեխիայի խորհրդարանի ներկայացուցիչները՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը և երկրի եվրաինտեգրման գործընթացը:

Չհայտարարված այցով Ուկրաինա է մեկնել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։ Նրան ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին, պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերությունները, Կիևին ԵՄ և ՆԱՏՕ աջակցությունը։

«Ռիգան եղել և միշտ կլինի Ուկրաինայի բարեկամը ազատության համար այդ երկրի պայքարում»,- ընդգծել է Ռինկևիչսը։ Այսօր էլ Լատվիայի նախագահը X-ի միկրոբլոգում նկար է հրապարակել, ըստ որի՝ Կիևի հրթիռակոծության ժամանակ ստիպված է եղել թաքնվել ապաստարանում:

  • Կիսվել: