ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Շվեդիայում 1 մլրդ դոլար կհատկացնեն ուկրաինացի փախստականների ընդունման համար

Շվեդիայում 1 մլրդ դոլար կհատկացնեն ուկրաինացի փախստականների ընդունման համար

Շվեդիայի կառավարությունը մտադիր Է երկրի միգրացիոն վարչությանը տրամադրել 9,8 միլիարդ կրոն (ավելի քան 1 միլիարդ դոլար)՝ ուկրաինացի փախստականների ընդունման հետ կապված ծախսեի համար: Այս թվերը բովանդակում Է գարնանային բյուջեի՝ ապրիլի 19-ին ներկայացված նախագիծը:

«Կառավարությունն 9,8 միլիարդ կրոն Է տրամադրում Միգրացիոն վարչությանը բնակարանների եւ նպաստների համար»,- մամուլի ասուլիսում պարզաբանել Է ֆինանսների նախարար Միքայել Դամբերգը: 0«Փախստականները հիմնականում հայտնվում են հարեւան երկրներում, բայց շատերը մեկնում են նաեւ Շվեդիա,- նշված Է կառավարական դիվանատան մամուլի տեղեկագրում:- Կառավարությունը նաեւ առաջարկում Է ժամանակավոր լրացուցիչ աջակցություն մունիցիպալիտետներին, որոնք պատասխանատվություն են ստանձում ընդունման համար, որը տեղի կունենա ամբողջ երկում ավելի հավասարաչափ բաշխման միջոցով: Ոչ առեւտրային կազմակերթությունների կարեւոր ջանքերի օժանդակման համար առաջարկվում Է հատկացնել լրացուցիչ միջոցներ»: Միջոցները կվերցվեն զարգացման օգնության հիմնադրամից: 

Կառավարությունը նաեւ սպասում Է, որ այս տարի գնաճը կկազմի 4,6 տոկոս եւ 1,8 տոկոս՝ 2023 թվականին: Այս տարի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը գնահատվում Է 3,1 տոկոսի, 2023 թվականին՝ 1,6 տոկոսի մակարդակում:

Ավելի վաղ միգրացիոն վարչության ղեկավար Միքայել Ռիբենվիկը հայտնել Է, որ երկրում ուկրաինացի փախստականների թիվը կազմում Է 29 հազար՝ 11 հազար երեխա ընտանիքներում եւ 18 հազար չափահաս, նրանցից 22 հազարն արդեն ստացել Է կեցության հավաստագիր: Շվեդիայում, վարչության հաշվարկներով՝ Ուկրանիայից միգրանտների թիվը կարող Է հասնել 76 հազարի, հաղորդել Է ՏԱՍՍ -ը:

  • Կիսվել: