ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Շվեդիան ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը

Շվեդիան ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը

Մայիսի 17-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը։ Այս մասին հաղորդում է thelocal.se կայքը:

«Սա թվում է մեծ, լուրջ բան: Կարծես մենք եկել ենք այն բանին, ինչը, մեր կարծիքով, լավագույնս ծառայում է Շվեդիայի շահերին», - ասել է Լինդեն ստորագրելուց հետո:

Նա նաև նշել է, որ Շվեդիայի դիմումը կներկայացվի Ֆինլանդիայի նմանատիպ դիմումի հետ միասին: Երբ դա տեղի կունենա, չի նշվում:

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի խորհրդարանը այսօր՝ մայիսի 17-ին, կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։

Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը վերաբերելու է Ռուսաստանի զսպմանը։

Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անվտանգության համար։

  • Կիսվել: