չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել

Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու հայտ են ներկայացրել

Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպանները չորեքշաբթի օրը Բրյուսելում գտնվող շտաբ-բնակարանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են փոխանցել այդ երկրների՝ դաշինքին միանալու դիմումները։ Հանձնման արարողությունը հեռարձակվել է ՆԱՏՕ-ի կայքում։

Երեքշաբթի օրը Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտնել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին համատեղ հայտ կներկայացնեն Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։

Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն առճակատման է գնում։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, և որ դաշինքը ագրեսիվ բնույթ ունի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի համարում գոյաբանական սպառնալիք Ռուսաստանի համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստեի հետ զրույցում նշել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Նրա կարծիքով` երկրի արտաքին քաղաքականության փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով և փոխշահավետ են եղել։

  • Կիսվել: