ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շվեդիան այլևս չի աջակցում Սիրիայում քրդական միավորումներին. Շվեդիայի ԱԳՆ

Շվեդիան այլևս չի աջակցում Սիրիայում քրդական միավորումներին. Շվեդիայի ԱԳՆ

Շվեդիայի նոր կառավարությունն այլևս հանդես չի գալիս ի պաշտպանություն Սիրիայում գործող քրդական միավորումների՝ «Ժողովրդական պաշտպանության ստորաբաժանումների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD)։ Այս մասին Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում ասել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը։

Հայտարարությունն արվել է Շվեդիայի վարչապետ Ուլֆ Կրիստերսոնի՝ նոյեմբերի 8-ին Անկարա կատարելիք այցի նախաշեմին։ Այդ այցի շրջանակում նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դիմումը վավերացնելու հարցը։

Բիլստրյոմը նշել է, որ այս կազմակերպությունները սերտ շփումներ ունեն Քրդական բանվորական կուսակցության հետ, որը, նրա խոսքով, ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում է։

Նա ընդգծել է, որ իրենց համար կարևոր է, որ ՛՛երկիմաստ շփումներ չլինեն՛՛։ ՛՛Շվեդիայի համար կարևոր է հեռավորություն պահպանել այդ կազմակերպություններից։ Մենք լավ հարաբերություններ ենք ուզում Թուրքիայի հետ՛՛,-ասել է Բիլստրյոմը։

YPG-ն համարվում է Սիրիայում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ դաշնակիցը։ Նախկինում Շվեդիան աջակցում էր YPG-ին և PYD-ին, որոնց Թուրքիան ահաբեկչական է որակում և պահանջում, որ 
Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար այդ երկրները քրդական կազմակերպությունները համարեն ահաբեկչական:

  • Կիսվել: