երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շուտով ազատության մեջ կմնան միայն Ադրբեջանի նախագահն ու նրա էլիտան․ ադրբեջանցի քաղբանտարկյալի դուստր

Շուտով ազատության մեջ կմնան միայն Ադրբեջանի նախագահն ու նրա էլիտան․ ադրբեջանցի քաղբանտարկյալի դուստր

Ադրբեջանցի քաղբանտարկյալ Գուբադ Իբադօղլու Ժալա Բայրամովայի դուստրը X-ի իր էջում գրել է․

«Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել է Abzas Media-ի տնօրեն Ուլվի Հասանլիին այն բանից հետո, երբ հայտարարել է, որ իրենք հետևելու են ԱՄՆ Պետդեպարտամենտի լրտեսներին։ Խուզարկություն է իրականացվել խոշորագույն անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Abzas Media-ի գրասենյակում։

Եթե ​​այսպես շարունակվի, շուտով ազատ կմնան միայն Ադրբեջանի նախագահն ու նրա էլիտան»։

  • Կիսվել: