ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Շուշիի անկման տարելիցին ադրբեջանական դպրոցական և նախադպրոցական հաստատություններում պատերազմի դրվագներով պերֆորմանսներ են կազմակերպվում

Շուշիի անկման տարելիցին ադրբեջանական դպրոցական և նախադպրոցական հաստատություններում պատերազմի դրվագներով պերֆորմանսներ են կազմակերպվում

Ադրբեջանում հայատյացության քաղաքականությունը այլևս կրում է համազգային, ներհասարակական մասշտաբային բնույթ։ Բանը հասել է նրան, որ հայատյացության հիմքերը սերմանվում են, ոչ միայն հասուն քաղաքացիների շրջանում, այլև դպրոցներում։

Իսկ վերջերս արդեն այդ քաղաքականությունը սերմանվում է նաև մսուրային և մանկապարտեզային երեխաների շրջանում։

Բանը հասել է նրանց, որ Շուշիի անկման տարելիցին Ադրբեջանի տարբեր դպրոցական և նախադպրոցական հաստատություններում պերֆորմանսմեր են բեմադրում։

Այս կադրերում Ադրբեջանական մանկապարտեզներից մեկի Շուշիի անկման տարելիցին նվիրված պերֆորմանսն է, որի ժամանակ մանկահասակ երեխաները պատերազմից դրվագներ են ցուցադրում, կերպարանափոխվում վիրավոր զինվորների դերերում։

  • Կիսվել: