երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շրի Լանկայում ցուցարարները գրավել են Ազգային հեռուստակորպորացիայի շենքը

Շրի Լանկայում ցուցարարները գրավել են Ազգային հեռուստակորպորացիայի շենքը

Շրի Լանկայում ցուցարարները կարճ ժամանակով գրավել են Rupavahini ազգային հեռուստակորպորացիայի շենքն ու ելույթ են ունեցել եթերում, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Newswire պարբերականը նշում է, որ ցուցարարները ներխուժել են շենք ու 15 րոպե ելույթ ունեցել հեռուստատեսության եթերում: Դրանից հետո հեռուստակորպորացիան կարճ ժամանակով դադարեցրել է հեռարձակումը։

Աղբյուրի տեղեկություններով՝ շենքը գրաված ցուցարարներն իրենց հանգիստ են պահել ու բռնության չեն դիմել։
Real Media պարբերականը հայտնել է, որ ցուցարարներն արդեն դուրս են եկել շենքից, այժմ հեռուստակորպորացիան կրկին հեռարձակվում է ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Շրի Լանկայի մայրաքաղաքում բազմահազարանոց ցույցեր են ընթանում։ Ցուցարարները գրավել են նախագահի պալատը։ Բողոքի ակցիաների հետևանքով տուժել է առնվազն 100 մարդ, այդ թվում՝ ոստիկանության աշխատակիցներ և լրագրողներ:
Ավելի ուշ հաղորդվել է, որ հուլիսի 20-ին խորհրդարանը մտադիր է երկրի նոր նախագահ ընտրել:

  • Կիսվել: