երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել

Շրի Լանկայի խորհրդարանը նախագահի հրաժարականի մասին որոշում է ընդունել

Շրի Լանկայի նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները՝ խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտահերթ  հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շրի Լանկայի խորհրդարանը Գոդաբայա Ռաջապաքսին կոչ է արել լքել իր պաշտոնը։

 

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով, հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում նա։

Նշենք, որ Շրի Լանկայում հուլիսի 8-ից տնտեսական ճգնաժամի պատճառով սկսված բողոքի զանգվածային ցույցերը նոր թափ են ստացել,  ցուցարարները գրավել են երկրի նախագահի նստավայրը Կոլոմբո քաղաքում: Մինչ այդ նախագահ Գոդաբայա Ռաջապաքսը հասցրել էր հեռանալ նստավայրի տարածքից:

  • Կիսվել: