կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Շոյգուն հանձնարարել է բացառել քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու՝ Ուկրաինայի ԶՈՒ հնարավորությունը

Շոյգուն հանձնարարել է բացառել քաղաքներին հրթիռային հարվածներ հասցնելու՝ Ուկրաինայի ԶՈՒ հնարավորությունը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանձնարարել է ակտիվացնել ռուսական «Հարավ» և «Կենտրոն» ռազմական խմբավորումների գործողությունները՝ բացառելու Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունը՝ հրթիռային հարվածներ հասցնելու Դոնբասի և այլ տարածաշրջանների քաղաքներին և ենթակառուցվածքներին:

Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսական զորքերի ստորաբաժանումների տեսչական ստուգման ժամանակ Շոյգուն նաև պետական պարգևներ է հանձնել մարտական խնդիրների կատարման ժամանակ «արիություն և անձնվիրություն ցուցաբերած զինծառայողներին»:

  • Կիսվել: