չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը

Օդեսայի ափերի մոտ դրոնային հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավը

Հուլիսի 14-ին Ուկրաինայի Օդեսայի ափերի մոտ թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող Atlas Bey քաղաքացիական առևտրային նավը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման:

«Նավում եղել է Ադրբեջանի 11 քաղաքացի։ Ըստ առկա տեղեկությունների, բացառությամբ նավի հրամանատարի, որը նույնպես Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամները ափ են իջեցվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։

Նշվում է, որ ներկայումս միջոցներ են ձեռնարկվում նավի նավապետին գտնելու ուղղությամբ: Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական կապ է պահպանում համապատասխան կառույցների հետ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու համար:

  • Կիսվել: