երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Շոյգուի երրորդ անգամ այցելել է Հյուսիսային Կորեա՝ վերջին երեք ամիսների ընթացքում

Շոյգուի երրորդ անգամ այցելել է Հյուսիսային Կորեա՝ վերջին երեք ամիսների ընթացքում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Փհենյանում հանդիպում է անցկացնում ԿԺԴՀ Պետական ​​գործերի կոմիտեի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, հաղորդում է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը՝ Araratnews.am-ի փոխանցմամբ։

Ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության՝ Շոյգուն բանակցություններ կվարի ԿԺԴՀ ղեկավարության հետ՝ հունիսի 4-ին նախորդ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում։ Այդ պայմանավորվածությունները կյանքի են կոչվում Ռուսաստանի և ԿԺԴՀ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի համաձայն։

Սա Շոյգուի երրորդ այցն է Հյուսիսային Կորեա վերջին երեք ամիսների ընթացքում։

  • Կիսվել: