երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Շնորհակալ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար. Զելենսկի

Շնորհակալ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ցուցաբերվող աջակցության համար. Զելենսկի

Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժեղացումը, պաշտպանական օգնությունը և հակառազմական կոալիցիայի ստեղծումը։

Զելենսկին, մասնավորապես, գրել է. ՛՛Ես Բայդենի հետ քննարկել եմ պատժամիջոցների ուժեղացումը, հատուկ պաշտպանական օգնությունը և հակառազմական կոալիցիան: Շնորհակալ եմ ԱՄՆ-ին՝ Ուկրաինային ցուցաբերվող ամուր աջակցության համար՛՛:

  • Կիսվել: