ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շնորհակալ եմ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր բանակի հզորացմանը. Ղարիբաշվիլի

Շնորհակալ եմ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են մեր բանակի հզորացմանը. Ղարիբաշվիլի

Մեր պատմությունն ու ներկան, որը լի է եղել և լի է մարտահրավերներով, պահանջում է, որ մենք շարունակենք հզորացնել մեր բանակը, մեր բանակի վերափոխման գործընթացը,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վազիանիի IV հետևակային բրիգադի բազայում՝ Պաշտպանության զորքերի օրվան նվիրված միջոցառմանը ելույթ ունենալիս, գրում է akhaltskha.net-ը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին, ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի անդամ երկրներին վրացական բանակի հզորացմանն աջակցելու համար։ «Երկարաժամկետ պլանի համաձայն՝ մենք կկարողանանք էլ ավելի հզորացնել մեր բանակը, ամրապնդել պատրաստվածությունն ու պաշտպանունակությունը, էականորեն ավելացնել։ Այսօր ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր ընկերներին, գործընկերներին՝ ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ի անդամներին, բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ՝ մեր բանակի հզորացմանն աջակցելու համար»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

  • Կիսվել: