ՇՀԿ–ին Իրանի անդամակցությունը կձևակերպվի հուլիսի 4-ին. Լավրով
ՇՀԿ պետությունների ղեկավարների առաջիկա նիստի ժամանակ, որը կկայանա հուլիսի 4-ին, կձևակերպվի կազմակերպությունում Իրանի լիարժեք անդամակցությունը։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Հետզհետե ավելի մեծ թվով պետություններ են ձգտում կապեր հաստատել ՇՀԿ–ի հետ։ Հուլիսի 4-ին պետությունների ղեկավարների խորհրդի կայանալիք նիստին կձևակերպվի Իրանի լիարժեք անդամակցությունը», – ՇՀԿ ժողովրդական դիվանագիտության կենտրոնի շնորհանդեսի ժամանակ ասել է նախարարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի` ՇՀԿ գործերով հատուկ ներկայացուցիչ Բախտիեր Խակիմովը հայտարարել էր, որ Նյու Դելիում ՇՀԿ–ի գագաթնաժողովի ժամանակ առանցքային որոշում կկայացվի ՇՀԿ–ին Իրանի լիարժեք անդամակցության վերաբերյալ։