չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Sharp-ը դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան

Sharp-ը դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան

Էլեկտրոնիկայի Sharp ճապոնական արտադրողը հաղորդել Է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության պատճառով դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան:

«Sharp-ի խումբն ընթացիկ իրադրության կապակցությամբ ներկայում դադարեցնում Է ապրանքների բեռնառաքումը Ռուսաստան: Մենք ուշադիր կհետեւենք իրադրությանը եւ կգործենք համապատասխան ձեւով՝ կորպորատիվ նորմերի ոգու հիման վրա»,-ասվում Է ընկերության կայքում զետեղված հայտարարության մեջ, որտեղ նաեւ նշվում Է, որ «սրտին մոտ Է ընդունում այն, ինչը տեղի Է ունենում Ուկրաինայում, իր ցավակցությունն Է հայտնում տուժածներին» եւ ցանկանում Է հակամարտության շուտափույթ լուծում:

Հաղորդագրության մեջ նշվում Է նաեւ ընկերության մասնակցությունը միջոցների եւ օգնության հանգանակությանը տուժածների համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

  • Կիսվել: