երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շաքարավազի գներն այժմ կապված չեն արժույթի հետ․ ՌԴ գյուղատնտեսության նախարարություն

Շաքարավազի գներն այժմ կապված չեն արժույթի հետ․ ՌԴ գյուղատնտեսության նախարարություն

Շաքարավազի գներն այժմ կապված չեն արժույթի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն իր Telegram-ալիքում։

«Ներկայումս շուկայում չի կիրառվում շաքարավազի մատակարարման գինն արտարժույթի հետ կապելու պրակտիկան։ Ընդ որում, նախորդ տարիներին նման պայմաններ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ, նախատեսված էին անդրազգային ընկերությունների եւ շաքարավազի ռուսական առանձին գործարանների միջեւ երկարաժամկետ պայմանագրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը նշել է, որ տվյալ պրակտիկան լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության Քաղաքացիական օրենսգրքին եւ գնորդների շահերին՝ կայուն փոխարժեքների պայմաններում։ «Հարկ է նշել, որ ընթացիկ իրավիճակում մատակարարներն ու գնորդներն արդեն աշխատանքներ են տանում նման պայմանագրերի պայմանները փոխելու ուղղությամբ»,- հավելել է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը։

  • Կիսվել: