երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Շաբաթվա ընթացքում աշխարհում քովիդով 5 միլիոնից ավելի դեպք են արձանագրում հունիսի վերջից ի վեր

Շաբաթվա ընթացքում աշխարհում քովիդով 5 միլիոնից ավելի դեպք են արձանագրում հունիսի վերջից ի վեր

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը կազմել Է 5,3 միլիոն, ինչը 0,2 միլիոնով պակաս Է, քան նախորդ նույն ժամանակահատվածում, հետեւում Է ՏԱՍՍ-ի հաշվարկներից: Քովիդով հիվանդացությունը նվազում Է չորրորդ շաբաթն անընդմեջ:

Յոթ օրում կորոնավիրուսի պատճառով մահացել Է շուրջ 17,2 հազար մարդ, ինչը 2,2 հազարով ավելի Է, քան նախորդ յոթ օրերին: Հիվանդացությունը շարունակում Է նվազումը Եվրոպայի երկրներում, որտեղ հուլիսին այն հասել Էր առավելագույնին: Այսպես, Գերմանիայում ցուցանիշներն անցյալ շաբաթվա համեմատությամբ նվազել են մեկ քառորդով. այժմ երկրում օրական արձանագրում են 50 հազարից պակաս կորոնավիրուսով վարակվածներ:
 

Իտալիայում եւ Ֆրանսիայում այդ թվերը մնացել են անցյալ շաբաթվա մակարդակին. այնտեղ օրական կորոնավիրուս են արձանագրում 20 հազար հիվանդացածների մոտ: Ըստ որում Իսպանիայում վարակի տարածման տեմպերը նավազել են անցյալ տարվա նոյեմբեից ի վեր մինչեւ նվազագույնը: Դանք նաեւ կտրուկ ցած են իջնում Լատինական Ամերիկայի պետություններում:

Այսպես, Մեքսիկայում վերջին յոթ օրում դրանք նվազել են 1,5 անգամ: Այժմ այնտեղ օրական հայտնաբերում են մոտավորապես 10 հազար վարակված: Պերուում շաբաթվա ընթացքում նվազումը տեղի Է ունեցել մեկ երրորդով (մինչեւ 6 հազար ախտահարված 24 ժամում): Կոլումբիայում մեկ օրում հազար ախտահարվածից պակաս են արձանագրում ամռան սկզբից առաջին անգամ: Ասիայում շարունակվում Է ցուցանիշների կտրուկ աճը: Օրինակ՝ Հարավային Կորեայում մեկ շաբաթում այն կազմել Է 140 տոկոս. երկրում ապրիլից ի վեր կրկին արձանագրում են 170 հազարից ավելի ախտահարված:

Ճապոնիայում, որն այժմ գտնվում Է հիվանդացության գծով աշխարհում առաջին տեղում, ախտահարվածների թվերը գերազանցել են օրական 260 հազարը, ինչը երկրի համար նոր առավելագույնն Է համավարակի սկզբից ի վեր: Աճ Է նկատվում նաեւ Ռուսաստանում, որտեղ անցյալ շաբաթ հայտնաբերել են քովիդի 40 տոկոսով ավելի դեպք, քան անցյալ շաբաթ: Կորոնավիրուսի պատճառով աշխարհում մահացությունը մնացել Է վերջին հինգ շաբաթվա ընթացքում առավելագույն մակարդակում:

Այսպես, Ճապոնիայում յոթ օրում մահացել Է ավելի քան 1,5 հազար մարդ, ինչը գրեթե 70 տոկոսով ավելի Է, քան նախորդ նույն ժամանակահատվածում: Սակայն ամենից շատ մահ Է արձանագրվել ԱՄՆ-ում՝ շուրջ 2 հազար: Բրազիլիայում այդ թիվը կազմել Է հազարից ավելի: Ռուսաստանում մահացությունը բարձրացել Է մինչեւ առավելագույնը հունիսի կեսերից ի վեր՝ վերջին յոթ օրում կազմելով մահվան 435 դեպք:

  • Կիսվել: