ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սեւ ծովում ԱԹՍ-ի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի եւս մեկ անօդաչու թռչող սարք

Սեւ ծովում ԱԹՍ-ի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի եւս մեկ անօդաչու թռչող սարք

Սեւ ծովում իր MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքի կործանումից հետո ԱՄՆ-ն միջադեպի վայր է ուղարկել նույն մոդելի եւս մեկ անօդաչու թռչող սարք: CNN-ի տվյալներով՝ ամերիկացի զինվորականները փորձում են ստուգել անօդաչու սարքի կործանման վայրը եւ հետեւում են սարքի բեկորները գտնելու Ռուսաստանի փորձերին:

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանը գտել է անօդաչու թռչող սարքի որոշ մանրամասներ:

Պենտագոնը նաև ուշադիր ուսումնասիրում է իր անօդաչու թռչող սարքերի երթուղիները՝ գնահատելու համար, թե ինչպես լավագույնս խուսափել Ղրիմի շրջանում ռուս զինվորականների հետ կոնֆլիկտային իրավիճակներից:

  • Կիսվել: