շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սև ծովի թուրքական նավահանգստում ձկնորսական ցանցի մեջ ական է ընկել

Սև ծովի թուրքական նավահանգստում ձկնորսական ցանցի մեջ ական է ընկել

Սև ծովում թուրքական Էրեղլի նավահանգստի մոտ ձկնորսական ցանցի մեջ ական է ընկել, դեպքի վայր ժամանած սակրավորներն այն դուրս են բերել նավահանգստից՝ վնասազերծելու համար, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ ձկնորսներն իրենց ցանցում կլոր առարկա են նկատել, և երբ այն ափ են հանել, հասկացել են, որ դա ական է: Նրանք այդ մասին տեղեկացրել են առափնյա պահպանության ծառայությանը։ Ստամբուլից ժամանած սուզորդներն օգնել են ափ հանել ռումբը, որը կտեղափոխվի հատուկ վայր՝ ոչնչացման համար։

Հաղորդվում է նաև, որ տուժածներ չկան, նավահանգիստը որոշ ժամանակ անց վերաբացվել է։

  • Կիսվել: