կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սերգեյ Շոյգուն մեկնե է Չինաստան

Սերգեյ Շոյգուն մեկնե է Չինաստան

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մեկնե է Չինաստան։

Նա զեկույցով հանդես կգա Սյանշանի համաժողովի՝ «Խոշոր պետությունների պատասխանատվությունը և համագործակցությունը գլոբալ անվտանգության ոլորտում» թեմայով լիագումար նիստում»։

«Համաժողովին մասնակցում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաև եվրոպական մի շարք պետությունների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարներ և առաջատար փորձագետներ»,- հավելել են ՊՆ-ում:

Անվտանգության ֆորումը բացվել է հոկտեմբերի 29-ին: Այն կտևի մինչև հոկտեմբերի 31-ը։ Բացի ակադեմիկոսներից և դիվանագետներից, դրան կմասնակցեն պաշտոնական պատվիրակություններ ավելի քան 90 երկրներից։

  • Կիսվել: