Սերգեյ Լավրովն ու Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հունիսի 21-ին կայցելի Մոսկվա, կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ Սերգեյ Լավրովն ու Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ՝ անվտանգության երեք հարթություններում` ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտների:
Նշենք, որ Շմիդտը Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:



