ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Սերբիայի պաշտպանության նախարարը՝ իշխող կուսակցության ղեկավար

Սերբիայի պաշտպանության նախարարը՝ իշխող կուսակցության ղեկավար

Սերբիայի իշխող ՛՛Սերբական առաջադեմ կուսակցության՛՛ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է փոխվարչապետ, պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ շնորհակալ է իր թեկնածության առաջադրման և ընտրության համար։
 
Վուչևիչը երախտիքի հատուկ խոսք է հղել գործող նախագահ, կուսակցության նախկին 11 տարիների ղեկավար Ալեքսանդր Վուչիչին՝ ՛՛կուսակցության հիասքանչ կառավարման, 11 տարի նախ և առաջ հանուն Սերբիայի պայքարելու համար՛՛։
 
Նշենք, որ Սերբիայի իշխող կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու մասին Ալեքսանդր Վուչիչը հայտնել է այսօր՝ միաժամանակ առաջադրելով Վուչևիչի թեկնածությունը։ 

  • Կիսվել: