կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սերբիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին

Սերբիայի նախագահը հայտնել է, որ ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին

ԱՄՆ-ն տեղյակ է եղել Մոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին:  Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Վուչիչը նշել է, որ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները գիտեին, որ ՛՛ինչ-որ բան տեղի կունենա՛՛: 

՛՛Եթե ​​ԱՄՆ-ն ունի կամ ուներ հավաստի տեղեկատվություն տեղի ունեցած ահաբեկչության մասին, ապա այն պետք է անհապաղ փոխանցի Ռուսաստանին՛՛,-ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հավելենք, որ երկու շաբաթ առաջ Մոսկվայում ԱՄՆ և ՄԹ դեսպանատները զգուշացրել էին հնարավոր միջադեպերի մասին և կոչ արել իրենց քաղաքացիներին զերծ մնալ մեծ միջոցառումներին մասնակցությունից։

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի ՛՛Կրոկուս Սիթի Հոլում՛՛ հրաձգություն է եղել, որից հետո՝ պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Անհայտ անձինք դիմահար կրակ են բացել անմեղ քաղաքացիական անձանց վրա: Ըստ ՌԴ ՔԿ-ի՝ վերջին տվյալներով զոհերի թիվը 60 է, այդ թիվը կարող է աճել: 100-ից ավելի վիրավորներ կան: Զոհերի շրջանում երեք երեխա կա:

  • Կիսվել: