չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սերբիայի նախագահը գործարկել է «Թուրքական հոսք» գազատարի հատվածը

Սերբիայի նախագահը գործարկել է «Թուրքական հոսք» գազատարի հատվածը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը գործարկել է «Թուրքական հոսք» գազատարի հատվածը, որը ստացել է «Բալկանյան հոսք» ոչ պաշտոնական անվանումը։ Այս մասին հայտնում է Novosti պորտալը։
 

Միջոցառումը տեղի է ունեցել Գոսպոդժինցա շրջանում։ Խողովակաշարի հատվածն անցնում է Սերբիայով՝ Բուլղարիայից մինչև Հունգարիայի սահման։

 

Վուչիչն այցելել է բաշխիչ կայանի ներքին հաստատություններ, ծանոթացել ժամանակակից սարքավորումների աշխատանքին։
Նշենք, որ «Բալկանյան հոսքի» շինարարությունը սկսվել էր 2019 թվականի սեպտեմբերին։ Գազատարի ընդհանուր երկարությունը 474 կմ է։

 
 

  • Կիսվել: