երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Սերբիայի նախագահն անհերքելի տեղեկություններ ունի Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու վերաբերյալ. Սերբիայում ՌԴ դեսպան

Սերբիայի նախագահն անհերքելի տեղեկություններ ունի Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու վերաբերյալ. Սերբիայում ՌԴ դեսպան

Սերբիայի նախագահն Ալեքսանդր Վուչիչն անհերքելի տեղեկություններ ունի Արևմուտքի կողմից երկրում բողոքի ցույցեր հրահրելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Սերբիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բոցան Խարչենկոն՝ Վուչիչի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Սերբիայի ղեկավարի հետ հանդիպումից հետո դիվանագետը, մասնավորապես, ասել է. ՛՛Ընդդիմությունը սկսել է բողոքի ցույցեր, որոնք խրախուսվում և աջակցվում են դրսից։ Վուչիչը խոսել է այս մասին, ես չեմ կարող մանրամասնել այստեղ, քանի որ դա գաղտնի տեղեկատվություն է։ Բայց նա անհերքելի ապացույցներ ունի, որ դրդումը և աջակցությունը են գալիս Արևմուտքից՛՛:

Նա նշել է, որ Սերբիայում բողոքի ցույցերը կազմակերպվում և անցկացվում են ՛՛մայդանյան հեղափոխությունների՛՛ սկզբունքներով և տեխնոլոգիաներով։ Արևմուտքը մտադիր է երկրում իշխանության բերել ընդդիմադիր ուժերին, սակայն, ինչպես նշել է ՌԴ դեսպանը, ՛՛մայդանի նպատակներն ու սխեմաներ չեն անցնի՛՛՝ նման գործողություններին հակազդելու պատճառով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 24-ին ընդդիմադիր ՛՛Սերբիան ընդդեմ բռնության՛՛ դաշինքի կողմնակիցները փորձել են ներխուժել Բելգրադի քաղաքապետարան, իրավապահները փակել են շենքի մուտքը։ Դաշինքի ներկայացուցիչները դժգոհություն են հայտնել Սերբիայում դեկտեմբերի 17-ին կայացած ընտրությունների արդյունքներից։

Բողոքի ակցիաների ֆոնին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին. նաընդգծել է, որ Սերբիայում հեղափոխություն չի լինի։

 

  • Կիսվել: