չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, միայն եթե անելանելի վիճակում հայտնվի. Վուչիչ

Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, միայն եթե անելանելի վիճակում հայտնվի. Վուչիչ

Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, եթե միայն անելանելի վիճակում հայտնվի: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը՝ մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի հայտարարությանն այն մասին, որ երկիրը պետք է միանա հակառուսական պատժամիջոցներին։

«Մենք մեկ տարուց ավելի է՝ դիմակայել ենք ամենադժվար պայմաններում: Նախքան հրապարակային հայտարարություններ անելը նախարարը պետք կառավարության գործընկերներին ներկայացներ իր դիրքորոշումը»,- ասել է Վուչիչը:

Սերբիայի նախագահն անդրադարձել է նաև վաղը Հյուսիսային Մակեդոնիայում Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ կայանալիք հանդիպմանը: Նա կարծիք է հայտնել, որ Կոսովոյի և Մետոխիայի հարցով բանակցությունների արդյունքում որևէ ճակատագրական փոփոխություն չի ակնկալում, սակայն կպայքարի խաղաղության համար։

«Պետք է փոխըմբռնման հասնենք ալբանացիների հետ՝ զուգահեռ պաշտպանելով սերբերի ազգային շահերը»,- հավելել է Վուչիչը:

  • Կիսվել: