կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Սերբիան և Կոսովոն համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման ծրագիրը․ Բորել

Սերբիան և Կոսովոն համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման ծրագիրը․ Բորել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը և Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին համաձայնության են եկել երկրների միջև հարաբերությունները կարգավորելու շուրջ։ Դա տեղի է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ։

«Կոսովոն և Սերբիան համաձայնեցրել են հարաբերությունների կարգավորման Համաձայնագրի կատարման հավելվածը»,- գրել է Բորելը Twitter-ում։ Նրա խոսքով, երկրները լիովին հանձնառու են կատարել համաձայնագրի բոլոր հոդվածները և կատարել համապատասխան պարտավորությունները օպերատիվ և բարեխղճորեն։

  • Կիսվել: