չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերբիան չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան հիստերիային. Վուլին

Սերբիան չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան հիստերիային. Վուլին

Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի սահմանի եւ չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան հիստերիային։ Այս մասին ասել է Սերբիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Վուլինը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Սերբիան երբեք չի լինի հակառուսական հիստերիայի մաս, որի ընթացքում գողացվում են Ռուսաստանի քաղաքացիների եւ Ռուսաստանի Դաշնության ունեցվածքը, ինչպես նաեւ մենք չենք արգելի ռուսական լրատվամիջոցները, ռուս երեխաներին չենք հեռացնի դպրոցներից եւ ռուս գրողներին ու գիտնականներին չենք հանի դպրոցական դասագրքերից՛՛:

Սերբիայի ՆԳ նախարարը հավելել է, որ քաղաքակրթությունը, որը կբացառի ռուս գրողներին, գիտնականներին, ազատության մարտիկներին, կհրաժարվի այն ամենից, ինչ ռուս ժողովուրդը տվել է աշխարհին, եւ շատ աղքատ քաղաքակրթություն կլինի։

 

  • Կիսվել: