Սաուդյան Արաբիայում արտակարգ վայրէջք կատարած FlyDubai-ի չվերթի օդաչուները կարող էին Օմանի և ԱՄԷ-ի քաղաքացիներ լինել․ Ynet
Սաուդյան Արաբիայի օդանավակայանում արտակարգ վայրէջք կատարած FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուները, ըստ նախնական տվյալների, Օմանի և ԱՄԷ-ի քաղաքացիներ են։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է իսրայելական Ynet լրատվական պորտալը։
«Բեն Գուրիոնի օդանավակայան ուղևորվող FlyDubai ավիաընկերության ինքնաթիռը դիտավորյալ կործանելու փորձի մեջ կասկածվող օդաչուն ծագումով Օմանից է, իսկ երկրորդ օդաչուն՝ ԱՄԷ-ից», — նշված է պորտալի հաղորդագրության մեջ։
Չորեքշաբթի օրը Դուբայից Թել Ավիվ թռչող FlyDubai-ի ինքնաթիռը տագնապի ազդանշան էր տվել, որից հետո արտակարգ վայրէջք էր կատարել Սաուդյան Արաբիայում։ Ավելի ուշ ավիաընկերությունը հաստատել էր, որ թռիչքի ընթացքում օդաչուների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։



